Մասնակից:LevonAvagyan
Ի՞ՆՉ ԿԱՊ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ԵՎ ՄԱՐՏԱՐՎԵՍՏԻ ՄԻՋԵՎ
[խմբագրել]- 1. Մարտարվեստները ստեղծվել են կոնկրետ պահանջներից ելնելով:
Պատերազմներ և բռնություններ եղել են բոլոր ժամանակներում: Այդ ընթացքում տղամարդիկ ստիպված են եղել սովորել պայքարել, պաշտպանելու համար իրենց կանանց, երեխաներին, ծնողներին, տունը, ունեցվածքը և երկիրը: Այդպես պայքարի մղումը տեղափոխվեց և զարգացում ստացավ բանակում. տարբեր մարտական համակարգեր, զենք և այլն:
- 2. Արևելյան մարտարվեստները տարբերվում են:
Արևելյան մարտարվեստներն առանձնանում են մյուս մարտարվեստներից նրանով, որ նրանցում գլխավոր շեշտը դրվում է մարտիկի բնավորության և նրա հոգևոր ուժի վրա: Այս շեշտադրումը եղել է նաև Արևմուտքի մարտարվեստներում, բայց ոչ այն մակարդակի վրա, ինչ Արևելքում:
- 3. Արևելյան մարտարվեստի հիմնադիրները փնտրել են ուժեղ հոգի զարգացնելու տարբեր մեթոդներ:
Մարտիկի համար միայն հատուկ տեխնիկայի ուսուցումը բավարար չէ: Իր մեջ չունենալով ուժեղ հոգի, նա երբեք չի կարող դուրս գալ ցանկացած իրավիճակից: Մարտարվեստների հիմնական խնդիրը ոչ թե հակառակորդին հաղթելն է, այլ սեփական թուլությունների հանդեպ հաղթանակ տանելը, ինչպես գրված է Սողոմոնի Առակների գրքում. ՛՛Ուշ բարկացող մարդը հզորից լավ է, ու իր հոգին զսպողը՝ քաղաք գրավողից՛՛Առ.16.32: Հոգին մարզելու իրենց ուղիներում մարտարվեստի ուսուցիչներն ու մարտիկները դիմել են այդ ժամանակ Արևելքում գոյություն ունեցող կրոններին և ուսուցումներին: Հաճախ նրանք դիմել են ուսուցումների, որոնք հակասել են մեկը մյուսին. բուդդիզմ, դաոցիզմ, կոնֆուցիզմ և այլն: Այդ մարդիկ չգիտեին Աստծո Խոսքի ճշմարիտ ուսուցման մասին:
- 4. Արևելքի կրոնների միսիոնարներն օգտագործել են մարտարվեստները:
Արևելքի կրոնների միսիոնարներն իրենց ուսմունքները տարածել են մարտարվեստների միջոցով: Այդ ձևով այսօր ամբողջ աշխարհը գիտի Շաու- Լինի մենաստանի մասին, որը հանդիսանում է այդպիսի առաքելության դասական օրինակը: Այդ մենաստանում են մեծացել պատմության մեջ ամենաուժեղ մարտիկները: Այսօր էլ մարտարվեստների միջոցով Արևելքի կրոնները տարածում են իրենց ուսմունքները ժամանակակից աշխարհին, սակայն միշտ այդպես չի եղել: Որքան էլ տարօրինակ հնչի, բայց գաղտնիք չէ, որ ամենաուժեղ մարտիկներն ու հրահանգիչները, որոնք շրջել են ողջ աշխարհով և Թաեքվոնդո սովորեցրել մարդկանց, եղել են Հյուսիսային Կորեայի աթեիստներ և կոմունիստներ: Ես նույնպես որոշ ժամանակ եղել եմ այդպիսի մի մարզիչի սանը, իսկ երբ քրիստոնյա դարձա, դադարեցի նրան ընդունել որպես իմ հրահանգիչ հավատքիս պատճառով:
- 5. Որպես օրինակ Աստվածաշնչում խոսվում է մարզիկի մասին:
Երբ քրիստոնյա դարձա, հանդիպեցի մի քրիստոնյա մարզիկի, որն ինձ ցույց տվեց, թե Աստվածաշնչում ինչ է ասվում սպորտի մասին, երբ ամեն անգամ մարզիկի օրինակն է ներկայացվում: Դա գրված է քրիստոնյաներին հավատարմության և հաստատակամության օրինակ ցույց տալու համար: Ես շատ զարմացած էի և մինչ օրս էլ զարմանում եմ, երբ շատ կրոնավոր մարդիկ հայտարարել և շարունակում են հայտարարել, որ սպորտով զբաղվելը մեղք է և համազոր է մարմնական հաճույքներին: Երկար տարիներ ամենօրյա մարզումներից հետո ես ուզում եմ ասել, որ դեռ երբեք իմ մեղավոր մարմինը չի դրդել ինձ մարզումների: Ընդհակառակը ամեն անգամ այն ինձ համոզել է, որ մի քիչ էլ պառկած մնամ անկողնումս, որ ես շատ եմ հոգնում և այլն: Բայց ես վեր եմ կենում և գնում մարզումների հատուկ հակառակվելով մարմնի ցանկությանը:
- 6. Սպորտն ինքնին հիանալի միջոց է հանդիսանում կարգապահություն և նպատակամղվածություն սովորելու համար:
Այսօր այս որակները ինչքան են բացակայում երիտասարդ սերունդների շրջանում: Սպորտն ինքնին զարգացնում է մարդուն, սակայն անուշադրության են մատնված այլ կարևոր արժեքներ, որոնք ավելի առաջնահերթ են:
- 7. Մարտարվեստները հանդիսանում են երիտասարդների շրջանում Բարի Լուրի տարածման միջոցներից մեկը:
Սա հիմնական նպատակներից մեկն է, որի պատճառով ես մինչ օրս զբաղվում եմ մարտարվեստով: Մարտարվեստի միջոցով Աստված ինձ օգնել է Բարի Լուրը փոխանցել բազմաթիվ երիտասարդ մարդկանց, օգնել նրանց կառուցել անձնական փոխհարաբերություն Հիսուս Քրիստոսի հետ, պատրաստել նրանց միսիոներական ծառայության: Նրանցից շատերն այսօր չեմպիոններ են, ազնիվ մարդիկ, օրինակելի ընտանիքի հայրեր, Աստծուն ծառայողներ, որոնք տարածում են Բարի Լուրը նաև մուսուլմանական երկրներում:
- LEVON AVAGYAN http://www.TAEKWONDO.am