Մասնակից:ANNA MANUCHARYAN

Վիքիգրքեր-ից

Կենսագրություն

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

1958թ., 24 հունվարի, Արարատի մարզ, գ. Մխչյան

Կրթություն Ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը:

Աշխատանքային գործունեություն 1990-1991 թթ. - Բուրաստանի կոնյակի գործարանի բաժնի պետ 1991-1995 թթ. - Արտաշատի գինու-կոնյակի գործարանի տնօրեն 1995-1999 թթ. - ՀՀ Ազգային ժողովի առաջին գումարման պատգամավոր 1995-1996 թթ. - Արտաշատի քաղխորհրդի գործկոմի նախագահ 1996-1998 թթ. - Արտաշատի քաղաքապետ 1998-2000 թթ. - ՀՀ Արարատի մարզպետ 2000-2001 թթ. - ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարար 2001-2002 թթ. - ՀՀ տարածքային կառավարման նախարար 2002-2005 թթ. - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար 2005-2007 թթ. - ՀՀ տարածքային կառավարման նախարար` համակարգող նախարարի գործառույթներով 2005 թ.-ից - ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի անդամ 2007-2008 թթ. - ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար 2008 թ. ապրիլ-2008 թ. սեպտեմբեր - ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար 2008 թ. օգոստոսի 24-ին ընտրվել է ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր 2008-2011 թթ. - ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի նախագահ 2011 թ. նոյեմբերի 21-ին` հրաժարականի իր դիմումի համաձայն, Ազգային ժողովի նախագահի լիազորությունները դադարել են 2012 թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից 2012-2014 թթ. - ՀՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովի նախագահ 2014 թվականի ապրիլի 13-ից՝ ՀՀ վարչապետ:


Այլ տվյալներ Ծառայել է խորհրդային բանակում: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահն է, նույն բուհի պատվավոր դոկտոր: Երևանի պետական համալսարանի խորհրդի անդամ է: Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահն է, գործադիր մարմնի և խորհրդի անդամ: ՀՀ Նախագահի 2012 թ. դեկտեմբերի 28-ի հրամանագրով պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: Պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով, ՀՀ վարչապետի հուշամեդալով, «Մարշալ Բաղրամյան» մեդալով, «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկյա հուշամեդալով, Հունաստանի խորհրդարանի ոսկե մեդալով, Թատերարվեստին մատուցած անգնահատելի ծառայությունների և Թատրոնի միջազգային օրվա առթիվ` Թատերական գործիչների միության Ոսկե մեդալով, Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար` «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով, միջխորհրդարանական համագործակցության ամրապնդման գործում կարևոր ներդրում ունենալու համար` ԱՊՀ ՄԽՎ ոսկե մեդալով, «Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչություն» հուշանշանով:

Կուսակցական պատկանելություն Հայաստանի Հանրապետական կուսակցություն

Անձնական տվյալներ Ամուսնացած է, ունի երեք զավակ և յոթ թոռնիկ:

էլ. փոստ՝ abrahamyan@gov.am