Ֆիզիկա/Թեստեր/3

Վիքիգրքեր-ից
Jump to navigation Jump to search

Շարժման - դադարի հարաբերականություն: Տեղափոխությունների և արագությունների գումարման բանաձերը[խմբագրել]

  1. Ո՞ր մարնինը կարելի է ընդունել որպես հաշվարկման մարմին:

    Հաշվարկման մարմին կոչվում է այն մարմինը,որի նկատմամբ դիտարկվում են այլ մարմինների դիրքերը:

  2. Բերել օրինակ, որից երևա, որ տարբեր հաշվարկման համակարգերում միևնույն մարմինն ունի տարբեր կոորդինատներ:

    Physics graph 5.jpg
    Օրինակ այս նկարից երևում է, որ ավտոմեքենան A-ի նկատմամբ ունի ուրիշ կոորդինատ, քան B-ի նկատմամբ: Օրինակ գնացքում նստած մարդը` գնացքի հետ կապված հաշվարկման համակարգում գտնվում է անշարժ վիճակում, իսկ կայարանի հաշվարկման համակարգի նկատմամբ` շարժվում է:

  3. Ի՞նչ է նշանակում “մարմնի դիրքը հարաբերական է” արտահայտությունը:

    “«Մարմնի դիրքը հարաբերական է»” նշանակում է, որ միևնույն մարմինը տարբեր հաշվարկման համակարգերում ունի տարբեր կոորդինատներ:

  4. Ինչու՞մ է կայանում շարժման և դադարի հարաբերականությունը:

    “Մի համակարգի նկատմամբ դադարի վիճակում գտնվող մարմինը շարժվում է մի այլ համակարգի նկատմամբ, ընդ որում մարմնի և՛ տեղափոխության, և՛ շարժման արագությունն ու հետագիծը կարող են տարբեր լինել տարբեր հաշվարկման համակարգում: Հենց դա էլ շարժման և դադարի հարաբերականությունն է:

  5. Ձևակերպել տեղափոխությունների գումարման կանոնը:

    “Մարմնի կատարած տեղափոխությունն անշարժ համակարգի նկատմամբ հավասար է շարժվող համակարգի նկատմամբ նրա կատարած տեղափոխության և անշարժ համակարգի նկատմամբ շարժվող համակարգի կատարած տեղափոխության վեկտորական գումարին:

  6. Ձևակերպել արագությունների գումարման կանոնը:

    “Մարմնի արագությունն անշարժ համակարգի նկատմամբ հավասար է շարժվող համակարգի նկատմամբ մարմնի արագության և անշարժ համակարգի նկատմամբ շարժվող համակարգի արագության վեկտորական գումարին:

  7. Նշված մեծություններից որո՞նք են հարաբերական. կոորդինատ, ճանապարհ, տեղափոխություն, արագություն:

    “Նշված բոլոր մեծությունները հարաբերական են: