Ֆիզիկա/Թեստեր/13
Մարմնի զանգվածի և արագության արտադրյալը կոչվում է մարմնի իմպուլս p=mv Մարմնի իմպուլսը վեկտորական մեծություն է և ունի մարմնի արագության ուղղությունը:
Միավորների Մհ-ում այն արտահայտվում է 1կգմ/վ միավորով:Մարմնի իմպուլսը p=mv բանաձևով կարելի է հաշվել այն դեպքում,երբ նրա բոլոր կետերի արագությունը նույնն է,այսինքն` այն կատարում է համընթաց շարժում: Եթե մարմնի տարբեր կետեր շարժվում են տարբեր արագություններով,ապա մարմնի լրիվ իմպուլսը որոշելու համար անհրաժեշտ է այն բաժանել առանձին փոքր տարրերի,որոշել դրանցից յուրաքանչյուրի իմպուլսը և դրանք գումարես վեկտորապես:Դադարի վիճակում մարմնի իմպուլսը զրո է:Սահայն մարմնի իմպուլսը կարող է զրո լինել նաև այն դեպքում,երբ այն շարժվում է: Եթե համակարգի վրա ազդող արտաքին ուժերի համազորը զրո է,ապա համակարգի իմպուլսը պահպանվում է կոչվում է իմպուլսի պահպանման օրենք: