Մազի հեռացում

Վիքիգրքեր-ից
(Վերահղված է Մազի վերացումից)
Մազածածկույթը մարդու սեռերում

Մարդու մարմնի ամեն քառակուսի սանտիմետրը ունի մոտավորապես նույնքան մազի բուշտ (ֆոլիկուլ) ունի ինչքան մյուս կապիկները։ Տարբերությունը մազերի նրբության մեջ է։ Մարդու մարմնի մոտ 95%-ը ծածկված է մազով։ Միայն ոտքի տակ, բուռի մեջ, սեռական օրգանների որոշ մասերում, և շուրթերի վրա մազ չի աճում։

Մարդու մազածածկույթը բաժանվում է երեք ձևի՝

  1. Երկար մազեր, օրինակ՝ գլխի
  2. Կոշտ կարճ մազեր, օրինակ՝ թարթիչներ
  3. Աղվամազեր

Մարդկային հասարակությունը տարբեր ժամանակներում զբաղվել է մազի հեռացնելով կամ էպիլյացիայով։ Պատճառներից են մշակութային, սեռական, բժշկական և կրոնական պատճառները։ Սափրելը մնում է մազի հեռացման ամենատարածված միջոցը։ 20-րդ դարի վերջերից ավելի է տարածվել կանացի աղվամազերի հեռացումը և մշակութային նշանակություն ստացել իբրև կանացիության և տղամարդկության տարբերման հատկանիշ։

Միրհավների սեռական դիմորֆիզմը

Սեռական դիմորֆիզմը կամ դրսևորումը մարդկանց մոտ շատ ավելի թույլ է քան այլ պրիմատների մոտ։ Աղջիկները և տղաները մոտավորապես չեն տարբերվում, իսկ կանայք և տղամարդիկ ևս բավականին քիչ են տարբերվում։ Մազածածկույթը այն քիչ հատկանիշներից է, որով տարբեվում են կանայք և տղամարդիկ։ Որոշ մարդիկ փորձում են այս տարբերությունը շեշտել և ընդլայնել։ Տղաները մազոտ տղամարդիկ են դառնում, իսկ կանայք փորձում են մնալ աղջիկների պես անմազ։

ԱՄՆ-ում, Ավստրալիայում և Միացյալ Թագավորությունում արած ուսումնասիրությունները, մազի հեռացման բարձր տոկոս են ցույց են տալիս։ Ունքերը պինցետով հեռացնում են, ցայլային մազերը կտրում են մինչ բիկինու գիծը կամ ավելին, ոտքերը և թևի տակը սափրում են, և դեմքի մազերն են հեռացնում։ Արբունքի (սեռական հասունացման) սկիզբը երիտասարդ աղջիկների մոտ նաև սկիզբ է դնում իրենց մարմնի և կանացիության մշակութային իդեալների բախման, և շատերը սկսում են իրենց մազերը հեռացնել կամ քչացնել 16 տարեկանում կամ նախքան 16-ը լրացնեն։

Տղամարդկանց մոտ ավելի տարածված է հեռացնել դեմքի մասերը՝ մորուքը, բեղերը և թևատակը, տարածված միջոցը սափրվելն է։ Երկրորդ ամենատարածվածն է բիկինիի ՝ սեռական օրգանի մազերի հեռացումը, ևս սափրելու միջոցով։ Դրանից փոքր ինչ քիչ են տարածված փորի, մեջքի և ոտքերի մազերի սափրելը կամ մեղրամոմով հեռացնելը և հոնքերի հարդարումը։ Մարմնի մազերի հեռացումը ավելի տարածված է ֆուտբոլիստների, լողորդների, երգիչների և դերասանների մոտ ավելի գեղեցիկ և գրավիչ արտաքին ունենալու համար:

Կանանց և տղամարդկանց մազերի հեռացման հիմնական տարբերություններից է այն, որ հասարակական մշակույթի անհեթեթ տեսանկյունից, տղամարդկանց համար ավելի ընդունելի է մազի հեռացումից հետո ունենալ դրա հետքերը (օրինակ՝ սափրվելուց հետո), իսկ կանանց ավելի քիչ ընդունելի, որի պատճառով կանայք սովորաբար օգտվում են այնպիսի մեթոդներից, որ մազը հեռացնելուց հետո թաքցվում է նաև երբևէ այնտեղ մազ աճելու հետքը (օրինակ՝ մեղրամոմով և լազերի միջոցով)։

Միջին Արևելքում, Հարավային Ասիայում, և Արևելյան Եվրոպայում (հատկապես Բալկաններում) ապրողների մոտ, մազի մուգ գույնի և մաշկի բաց գույնի տարբերության պատճառով, երբեմն էլ ծագումնաբանորեն, սովորաբար ավելի տեսանելի են աղվամազերը, որի պատճառով էլ սույն տարածքներում ավելի տարածված է մազերի հեռացման տարբեր մեթոդներից օգտվելը։ Նշված պատճառների համար այս տարածքների ընդհանրությունն երբեմն «մազային գոտի» են կոչվում։

Իսկ վերջում՝ որևէ բանի տարածված լինելն, իհարկե, չի նշանակում որ պետք է դա անել, կամ այն, որ դա բոլորի համար է։

Պատմություն[խմբագրել]

Ցայլային մազերի սափրելն սկսել է Հին Եգիպտոսում և Հունաստանում, որտեղ մարմնավաճառները սափրվում էին թե՛ առողջապահական պատճառներով և թե՛ որպես իրենց աշխատանքի ազդարար նշան։ Միջին Արևելքում ևս երկար պատմություն ունի մեղրամոմի օգտագործումը և թել գցելը մազերի հեռացման համար։

Կանացի մարմնի սափրելը սակայն նորմա դարձավ միայն 1915-ից 1945 թվականների միջակայքում, իսկ ցայլային մազերի հեռացումը սկսեց տարածվել 1980-ականներին։ Սրա պատճառներից էր պոռնկագրության մեջ կանացի ցայլային տարածքի սափրելու միտումը։ Ընդհանուր հասարակության մեջ պոռնկագրության տարածմամբ, ավելի կանայք սկսեցին նմանակել այն ինչ տեսնում էին։ Այսպիսով, ցայլային տարածքի սափրելը ավելի տարածվեց։ Նաև, բիկինիներն սկսեցին ավելի ցայլք ցույց տալ 1970 և 80-ականներին, ավելացնելով ցայլային մազերի հեռացման ճնշումը։

Վիճակագրություն[խմբագրել]

Ըստ 90-ականների վիճակագրության փորձերի, Հյուսիսային Ամերիկայի կանանց 81%-ը հեռացնում էին իրենց ոտքերի և/կամ թևատակերը մազերը, իսկ ավստրալիացի կանանց 91.5-ը հեռանցնում էին ոտքերի մազերն, իսկ 93%-ը՝ թևատակի մազերը։

Միացյալ Թագավորությունում, կանանց 98.6%-ը հեռացնում են թևի տակի մազերը, 93.6%-ը՝ ոտքերի մազերը, 85.6%-ը՝ ցայլքի մազերը, 82.4%-ը՝ ունքերը, 41.3%-ը՝ դեմքի մազերը, 12.5%-ը՝ պտուկների կամ կուրծքերի մազերը, 11%-ը՝ փորի մազերը, 8.1%-ը՝ թևերի մազերը, և 2.3%-ը՝ պճեղների մազերը։

Մազի աճում[խմբագրել]

Մազի աճման փուլերը

Որոշ մազի հեռացման մեթոդներում, հիմնականում էլեկտրոլիզով և լազերով հեռացման փուլերում, կարևոր է թե մազի աճման որ փուլում է հեռացումը կատարվում՝ ավելի արագ մշտական արդյունքների հասնելու համար։ Այս մեթոդներում, կարևոր է, որ մազը հեռացվի անագեն փուլում, երբ նոր է սկսել աճել, որպեսզի ոչնչացվի մազի պտկիկը (papilla), որը պատասխանատու է մազի սնուցման համար։

Մազն աճում է երեք փուլում՝

  1. Անագեն
  2. Քատագեն
  3. Թելոգեն

Անագենը մազի ակտիվ աճման փուլն է, երբ ամենահարմարն է էլեկտրոլիզի կամ լազերային հեռացման համար։ Այս փուլում, մազը կապված է պտկիկին։ Պտկիկը մազի սնուցման համար պատասխանատու արյան մատակարարումն է։ Մազի պտկիկի ոչնչացումով է, որ մազի հեռացումը մշտական է դառնում։ Այդ պատճառով կարևոր է ճշգրիտ հաճախականությամբ շարունակել հեռացման ընթացքը՝ մշտական արդյունքների համար։

Անագեն փուլից հետո մազն անցնում է քատագեն փուլի։ Քատագեն փուլում մազն անջատվում է պտկիկից, և սկսում է բուշտի (ֆոլիկուլի) պատում դեպի վեր շարժվել։ Բուշտի ներքևի մասը փլվում է, որը պտկիկին հասնելը դժվար է դարձնում։

Ապա մազն անցնում է թելոգեն փուլի։ Թելոգեն փուլում մազը թափում է։ Երբ մազն ինքն իրեն է թափվում, բուշտը կարող է մի քանի շաբաթից մինչ քանի ամիս քնել։ Որը նշանակում է հնարավոր չի այն հեռացնել մինչ նորից սկսի աճել և անագեն փուլի հասնի։

Հեռացման ձևեր[խմբագրել]

Մազի հեռացման շատ միջոցներ կան, որոնց արդյունավերությունը և գնային սահմանները բավականին տարբեր են։ Մազը մշտապես հեռացնելու ամենաարդյունավետ միջոցներն են լազերային հեռացումը և էլեկտրոլիզը։

Հետևյալ աղյուսակը տարբեր մազի հեռացման միջոցների ցավի, գնի և մազազերծման տևողության համեմատման համար։ Բոլոր այս հատկանիշները բարձր կախվածություն ունեն տարբեր մարդկային օրգանիզմների, հորմոնների մակարդակի, և ցավի հանդորժողականության վրա, և այդ պատճառով հետևյալ աղյուսակը շատ սուբյեկտիվ է, և պետք է այդ լույսի ներքո դիտվի։

Ձև Ցավ Մազազերծ մնալու տևողություն Գին Մարմնի մաս որտեղ սովորաբար արվում է Պատկեր
Սափրել 1-3 օր
(ածելու գինը)
Ոտքեր, թևի տակ, ցայլք, տղամարդիկ նաև դեմքը
Մեղրամոմ 3-6 շաբաթ Ամբողջ մարմին, սովորաբար ոչ դեմք
Թել գցել 2-4 շաբաթ Դեմք և վիզ
Պինցետ մոտ 1 շաբաթ
(պինցետի գինը)
Ունքեր և կզակ
Էլեկտրոլիզ Դեմք և վիզ
Լազեր 40 օր-2 ամիս (մինչ մազի բավականին քչանալը կամ չաճելը) Ամբողջ մարմին

Աղյուսակում նշված մեթոդներից բացի գոյություն ունեն նաև մազի հեռացման այլ ձևեր, ինչպես քիմիական քսուքներից օգտվելը, էլեկտրական էպիլատորները, և այլն։

Աղբյուրներ[խմբագրել]