Եփութուխ:Մարզիպան
Արտաքին տեսք
(Վերահղված է Եփութուխ:Մարցիպանից)
Մարզիպան | |
---|---|
Կատեգորիա՝ | Աղանդերներ |
Դժվարություն՝ |
Մարզիպանը կամ նուշի մածուկը (նաև մարցիպան) խմորանման քաղցր աղանդեր է, որը պատրաստվում է նուշից և շաքարավազից։ Այն կարելի է վայելել առանձին, շոկոլադի մեջ թաթախելով, կամ օգտվել նրա խմորանման հատկությունից մարզիպանե մրգեր և կերպարներ ստեղծելու կամ տորտերի երեսը ծածկելու և նրանց զարդարելու համար։
Բաղադրություն
[խմբագրել]- 2 բաժակ շաքարավազ
- 1/8 ճգ գինեքար
- 4 բաժակ փոշեցված նուշ (այն մանր ծակերով մաղով լավ մաղել որ համասեռ լինի)
- 2 հավկիթի սպիտակուց
- Շաքարի փոշի
Պատրաստման եղանակ
[խմբագրել]- Աշխատանքի համար օգտվեք որևէ մարմարե մակերեսից, փայտե տախտակից կամ հարթ մեծ թխման անոթից։ Պատրաստելու համար փոշեցված շաքար շաղ տվեք մակերեսի վրա։ Ձեր լվացարանը կամ որևէ մեծ թաս լցրեք սառը ջրով։
- Շաքարավազը և 2/3 բաժակ ջուր լցրեք մեծ կաթսայի մեջ և խառնելով կամաց տաքացրեք, մինչ շաքարը հալվի։
- Ավելացրեք գինեքարը և տաքությունը շատացրեք մինչ սկսի եռալ։ Ապա կաթսան ծածկեք և եռացրեք 3 րոպե։
- Կափարիչը վերցրեք և եռացրեք մինչ ջերմաստիճանը մոտ 115 աստիճան սանտիգրադի հասնի (շաքարի խտություն՝ 85%)․ այս ջերմաստիճանին, օշարակի մի կաթիլը սառը ջրում լցնելիս կստանաք մի փափուկ գնդակ, որը ջրից հանելիս մի քանի վայրկյանում նրբաբլիթի պես կտափակի ձեր ձեռքում։
- Կաթսան կրակից վերցրեք և նրա ներքևը տեղադրեք ձեր պատրաստած սառը ջրի մեջ, անընդհատ խառնելով օշարակը մինչ խտանա և սերուցքային դառնա։
- Խառնելով՝ կամաց ավելացրեք փոշեցրած նուշը և սպիտակուցները, ապա վերադարձրեք մարմանդ կրակի վրա և ևս երկու րոպե խառնեք մինչ խառնուրդը խտանա։
- Մարզիպանը գդալով տեղափոխեք ձեր աշխատանքային հարթակի վրա, և մետաղե մածկիչով կամ գդալով պտտացրեք մինչ բավականին սառչի ձեռք տալու համար։
- Ձեր ձեռքերը թաթախեք փոշեցրած շաքարում և ձեռքով լավ հունցեք մինչև կավի պես սերուցքային և ճկուն դառնա։
- Մարզիպանը պատրաստ է․ կարող եք այն անմիջապես օգտագործել կամ տեղադրել պլասմասե քսակումև տեղադրել անօդանցիկ ամանում։ Ապա տեղադրեք սառնարանում։ Սառնարանում դրած անօդանցիկ անոթում կարելի է այն պահել մինչ մեկ ամիս։
- Կարող եք խմորի որոշ քանակը մի-երկու կաթիլ սննդային գույնով հունցել, որպեսզի գույն ստանա։ Ապա դրանից մրգեր, կերպարներ և այլ բաներ քանդակել։ Սահմանը ձեր երևակայությունն է։
-
Տնական մարզիպան
-
Դիմային արտահայտություններով մրգեր
-
Մարզիպանե գորտ
-
Մարզիպանե խնձորներ
-
Մարզիպանե կենդանիներ
-
Մարզիպանապատ Վիքի տորթ