Jump to content

Մասնակից:ՄարիամՄաշա

Վիքիգրքեր-ից

Սայմոն Դելլ անունով մի լուսանկարիչ մի օր իր այգում վազվզող մկների տեսավ: Թակարդ դնելու ու նրանց որսալու փոխարեն նա դարակներից հանեց իր գործիքները ու որոշեց փոքրիկ մի գյուղ կառուցել հատուկ մկնիկների համար: Որպես շնորհակալություն՝ մկնիկները թուլատրեցին լուսանկարչին նկարել իրենց սրտի ուզածի չափ:

«Ես դուրս էի եկել այգուս թռչուններին լուսանկարելու, երբ տեսա մի փոքրիկ հմայիչ մկնիկի, որ բարձրացել էր հետևի թաթիկների վրա և ուշադիր ինձ էր նայում: Ես նրան մի քանի գետնանուշ հյուրասիրեցի: Մի քանի րոպե չանցած` նա նորից վերադարձավ և աղերսող հայացքով կրկին նայեց ինձ: Ես որոշեցի, որ այս հմայիչ արարածը արժանի է կուշտ ու տաք ապրելու, ու գործի անցա»:

Մկնիկին Սայմոն Դելլն անվանակոչեց Ջորջ ու սկսեց կառուցել  տնակը կոկոսի կեղևից: Տանիք պատրաստեց, պարսպապատեց տարածքը, որ կատուները մուտք չգործեն այնտեղ: Բացի այդ լուսանկարչի շունն էլ հսկում էր այգին, այնպես որ Ջորջը լիովին ապահով էր:

Մի քանի օր անց, նա նկատեց որ Ջորջի տնակում մի ուրիշ մուկ էլ կա: Հետո էլի մի մուկ եկավ, մյուս օրը` էլի մեկը… Տնակը սկսեց իսկական մի գյուղի վերածվել. նորանոր սենյակներ էին ավելանում: Անգամ ձմռան համար լուսանկարիչը ավելի տաք կահավորեց տները: Սայմոն Դելլը նաև կերակրում է մկնիկներին մրգերով, հատապտուղներով, սերմերով ու ընդեղենով:

Արդեն ձմեռ է, ու մկնիկները հարմար տեղավորվել են իրենց տնակներում՝ միայն հազվադեպ տնից դուրս գալով: Լուսանկարիչը ուտելիքը դնում է նրանց տնակների առաջ, իսկ առավոտյան ամբողջ ուտելիքը վերացած է լինում: