Jump to content

Visual Basic .NET/Զանգվածներ

Վիքիգրքեր-ից

Զանգվածներ

[խմբագրել]

Զանգվածը փոփոխականների հավաքածու է, որը ունի մեկ անուն և այդ փոփոխականները իրարից տարբերվում են ինդեքսով: Այդպիսի ամեն մի փոփոխական կոչվում է զանգվածի տարր: Այդ տարրերի քանակը կոչվում է զանգվածի չափ: Զանգվածի չափը սահմանափակվում է օպերատիվ հիշողությունով և տվյալնների տեսակով: Զանգվածի բոլոր տարրերը ունեն տվյալների նույն տիպը: Օրինակ այս տողի կոդը՝

 Dim MyArray(5) As Integer
Ինդեքսը Տվյալը
00 Nothing
01 Nothing
02 Nothing
03 Nothing
04 Nothing
05 Nothing
 Dim arrayName(upperBound) As arrayType

Սա նման է սովորական փոփոխական հռչակելուն մեկ տարբերությամբ, դա upperBound արգումենտն է: Ի տարբերություն Visual Basic-ի նախորդ տարբերակների, Visual Basic .NET-ում բոլոր զանգվածները սկսվում են 0-ից և վերջանում upperBound-ով, օրինակ՝

 Dim MyArray(10) As Integer

կհայտարարվի MyArray անունով փոփոխական 11 Integer-ների համար տարածությամբ: Integer-ները պահվում են MyArray(0), MyArray(1),..., MyArray(10):

Զանգված և նշանակված արժեք մեկ տողում հայտարարելու համար, կատարեք հետևյալը

 Dim MyArray() As Integer = New Integer(4) { 1, 2, 3, 4, 5 }

Զանգված ստեղծելու ուրիշ ճանապարհը հետևյալն է

 Module Module1
   Sub Main()

       Dim MyArray As System.Array
       MyArray = System.Array.CreateInstance(GetType(String), 4)
       MyArray(0) = "a"
       MyArray(1) = "b"
       MyArray(2) = "c"
       MyArray(3) = "d"
       Console.WriteLine("Սեղմեք enter շարունակելու համար")
       Console.ReadLine()

   End Sub
 End Module