Ֆիզիկա/Թեստեր/16

Վիքիգրքեր-ից

Մարմինների անկումն անօդ տարածության մեջ կոչվում է ազատ անկում:Եթե արհամարհենք Երկրագնդի օրական պտույտը,ապա մարմնի վրա ազդող ձգողության ուժը նրան կհաղորդի միայն ազատ անկման g արագացում`ուղղված դեպի Երկրագնդի կենտրոնը:Երկրի մակերևույթի մոտ ազատ անկման արագացումը համարում են հաստատուն:Այդ պատճառով ազատ անկումը նկարագրելու համար կարելի է օգտվել ուղղագիծ հավասարաչափ արագացող շարժման բոլոր բանաձևերից:Երկրագնդի տվյալ տեղամասում ազատ անկման արագացումը բոլոր մարմինների համար նույնն է:Այն փոխվում է`պայմանավորված հետևյալ գործոններով: 1.Երկրագնդի ձևը:Երկրագունդը ճշգրիտ մաթեմատիկական գունդ չէ:Նրա մակերևույթի հեռավորությունը մինչև կենտրոն բևեռնեևում մոտ 20-22 կմ-ով փոքր է,քան հասարակածում:Այդ պատճառով բևեռներում երկիրն ավելի ուժեղ է ձգում մարմինները,որի հետևանքով ազատ անկման արագացումն այնտեղ ավելի մեծ է,քան հասարակածում: