Տնային մաքրողներ/Սոդա
Սոդան լինում է երկու տիպի՝ կերակրի կամ խմելու սոդա և լվացքի սոդա: Այս երկու սոդան տարբեր են քիմիական բաղադրույթով և հատկանիշներով, և մեկը մյուսի փոխարեն հնարավոր չէ օգտագործել:
Սուպերմարկետներում սովորաբար հնարավոր է ձեռք բերել կերակրի սոդան. ավելի դժվար է նույն խանութներում ձեռք բերել լվացքի սոդան:
Կերակրի սոդա
[խմբագրել]Կերակրի սոդան, որը նաև կոչվում է խմելու սոդա, ունի NaHCO3 քիմիական ֆորմուլան և կոչվում է նատրիումի երկկարբոնատ (այսինքն ըստ հին անվանակարգի երկու կարբոնատի իոն կա ամեն նատրիումի իոնի դիմաց): Խմելու սոդան թույլ հիմք է, որը սովորաբար օգտավործվում է թխման ընթացքում որպես թթխմորային ազդակ՝ ուռչում և օդապարունակություն պատճառելու համար: Այն կարելի է ուտել և բավականին թույլ է որպես ատամի մածում կամ ստամոքսի հակաթթվային միջոց օգտագործելու համար: Սակայն չպետք է այն շնչել և կարող է նեղացնել աչքերին:
Կերակրի սոդան զուտ սպիտակ գույնի է, և ունի մանր, փոշենման հատիկներ որոնց հնարավոր չէ զգալ: Նրա հատիկները հեշտորեն լուծվում են ջրի մեջ և պարզաջրվում: Այն մեղմ հղկումով մաքրման միջոց է և հարմար է քերելով մաքրման համար:
Կերակրի սոդան նեյտրալի մոտ ՓեՀաշ (pH) ունի՝ 8:
Լվացքի սոդա
[խմբագրել]Լվացքի սոդան, որը նաև կոչվում է կալցինացված սոդա, ունի Na2CO3 քիմիական ֆորմուլան և կոչվում է նատրիումի կարբոնատ: Այն քայքայող կամ կծու հիմք է, որը կարող է քիմիական գործընթացով օրգանական հյուսվածքը կամաց այրել, ոչնչացնել, կամ վնասել: Այն չի կարելի ուտել, չպետք է շնչել, և աչքերին կարող է վնասել (շփված մասերը պետք է մեծ քանակությամբ ջրով մաքրել: Լվացքի սոդայով մաքրելիս պետք է միշտ ձեռնոց հագնել:
Լվացքի սոդան մեծ հատիկներով սպիտակավուն փոշի է, որը կարելի է տեսնել և զգալ: Լվածքի սոդայի հատիկները կամաց լուծվում են ջրում և կարող են սպիտակ հետք թողնել եթե լավ չպարզաջրվեն: Այն ավելի հղկող մաքրման միջոց է կազմում և կարող է նուրբ մակերեսները քերել, բայց լավ է մաքրում:
Լվացքի սոդան ավելի ալկալի ՓեՀաշ (pH) ունի, որը 11 է:
Կերակրի սոդայից՝ լվացքի սոդա
[խմբագրել]Եթե սուպերմարկետներում լվացքի սոդա չի գտնվում, հնարավոր է այն հեշտությամբ և ջերմության օգնությամբ արտադրել կերակրի սոդայից:
Կերակրի և լվացքի սոդայի տարբերությունը ջուր և ածխածնի երկօքսիդն է: Երբ կերակրի աղը տաքացվում է ու բարձր ջերմաստիճանի հասացվում, այն վերածվում է լվածքի սոդայի, գոլորշու, և ածխածնի երկօքսիդի: Գործընթացը հետևյալն է՝
- Օջախը տաքացնել 200°Ց:
- Օջախի սկուտեղի վրա տարածել կերակրի սոդան:
- Կերակրի սոդան օջախում «թխել» մոտ կես ժամ, մինչ նրա բաղադրությունը փոխվի: Պետք է այն նաև երբեմն խառնել, որպեսզի ավելի հավասար թխվի:
Ինչպե՞ս իմանալ բացադրությունը փոխվել է թե՞ ոչ
[խմբագրել]Սա մի քիչ ավելի շատ գործ է պահանջում՝ զննող, ուշադիր աչքեր: Երբ երկուսը տարբերությունը իմանաք, արագ կարելի է ասել:
- Կերակրի սոդան փոշենման է, բյուրեղյա, և իրար է կպչում:
- Լվացքի փոշին ավելի հատիկավոր է, անթափանց, և հեշտությամբ իրար չի կպչում: