Հայկական եկեղեցիների կառուցվածքը

Վիքիգրքեր-ից

Հայկական եկեղեցիների կառուցվածքը

Հայաստանում եկեղեցական առաջին շինությունները հիմնադրվել են քրիստոնեությունը Հայաստանում մուտք գործելուց անմիջապես հետո: Այդ ժամանակից սկսած մեր երկրում կառուցվել և հիմա էլ կառուցվում են բազմաթիվ եկեղեցիներ ու վանքեր: Այժմ ծանոթանանք եկեղեցական շինության արտաքին և նեքին մասերին, որի շնորհիվ կիմանանք նաև, թե ինչ նպատակի են ծառայում:
Արտաքին կառուցվածքը
Հայկական եկեղեցիներն աչքի են ընկնում իրենց ուրույն ճարտարապետական տեսքով: Ավանդաբար եկեղեցիներն ունեն ուղղանկյուն կամ խաչաձև կառուցվածք: Շինության կենտրոնական մասում վեր է խոյանում գեղանիստ գմբեթը, որի վրա կան լուսամուտներ: Եկեղեցիները լինում են նաև առանց գմբեթի (բազիլիկ): Եկեղեցու վրա միշտ խաչ է դրվում: 

Ներքին կառուցվածք

Ներսի մասում եկեղեցին ունի սրահ, ատյան և բեմ: Աղոթելու համար սրահում են հավաքվում հավատացյալները: Սրահից հետո եկեղեցու արևելյան մասում գտնվում է ատյանը, որտեղ արարողությունների ժամանակ կանգնում են հոգևորականները: Ատյանի հյուսիսային կողմում գտնվում է մկրտության ավազանը, իսկ արևելյան կողմում բեմը կամ խորանը: Խորանի կենտրոնում տեղադրված է պատարագի սուրբ սեղանը: