Հայերեն տառերի անուններ

Վիքիգրքեր-ից

Բոլոր լեզուների այբուբենների յուրաքանչյուր տառ ունի իր անունը, և այդ տառին պատկանում է նաև մեկ կամ ավելի հնչյուն։ Օրինակ՝ հայերեն ա տառի անունն է «այբ», պատկանող հնչյունը՝ «ա», իսկ անգլերեն b տառի անունն է «բի», իսկ պատկանող հնչյունը՝ «բ»։ Որևէ լեզվի այբուբենը արտասանելիս, արտասանում եմ տառերի անունները։ Բացառություն են կազմում արևելահայերի (ցավոք) և ռուսերի մեծ մասը, ովքեր իրենց այբուբենը արտասանելիս արտասանում են ոչ թե տառերի անուններն, այլ՝ դրանց հնչյունները։ Այժմ արևելահայ դպրոցներում ևս սովորաբար դասավանդվում է տառերի հնչյունային արտասանությունը։

Ստորև ներկայացված են հայերեն տառերի անունները։

Տառ Տառի անուն
ա այբ
բ բեն
գ գիմ
դ դա
ե եչ
զ զա
է է
ը ըթ
թ թօ
ժ ժէ
ի ինի
լ լիւն
խ խէ
ծ ծա
կ կեն
հ հօ
ձ ձա
ղ ղատ
ճ ճէ
մ մեն
յ յի
ն նու
շ շա
ո վօ
չ չա
պ պէ
ջ ջէ
ռ ռա
ս սէ
վ վեւ
տ տիւն
ր րէ
ց ցօ
ւ հիւն
փ փիւր
ք քէ
օ օ
ֆ ֆէ

Արտաքին հղումներ[խմբագրել]