Հայերեն բարբառներ/Արցախ
Արցախի կամ Ղարաբաղի բարբառը հայերենի «ում» ճյուղի կենդանի բարբառներից ամենամեծն է, որը լեզվական ընդհանրություններ ունի «ս» ճյուղի Հադրութի, Շաղախ-Խծաբերդի, և Ուրմիայի, և «լ» ճյուղի Մարաղայի բարբառների և Գորիսի, Կապանի, Ղազախի, Գանձակի, Հավարիկի և այլն ենթաբարբառների հետ։ Ունի բազմաթիվ ենթաբարբառներ ու խոսվածքներ, որոնք զգալիորեն տարբերվում են միմյանցից։
Այժմ այն խոսվում է Սյունիք և Տավուշի մարզերում, և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում։ Անցյալ դարի վերջին Արցախի բարբառի սահմանները ձգվում էին մինչև Բաքու, Սումգայիթ, Գանձակ, Գետաշեն և Դաշտային Ղարաբաղի տարածքով մեկ։
Բաղաձայնական համակարգը` երկաստիճան ձայնազուրկ։ Չունի ֆ բաղաձայնը։ Առկա են գյ, կյ, քյ քմայինները և ä, ö, ü առաջնալեզվային ձայնավորները։ Բայի խոնարհման համակարգում ունի շարունակական ձևեր (կիրիլäվ ըմ)։ Յուրահատուկ կառուցվածք ունեն որոշ խոսվածքների ապառնին (կիրըլական ըմ)։ Շեշտվում է նախավերջի վանկը։
Արցախի բառապաշարից
[խմբագրել]DyunanushԿենցաղային
[խմբագրել]- Հինչ կա՞ չկա - Ի՞նչ կա չկա
- Հունց ը՞ս - ինչպե՞ս ես
- Շտեղանս կյամ - որտեղից ես գալիս
- Շտեղս քի՞նում կամ քինամ - ուր ես գնում
- Գյու՛դըմ չըմ - չգիտեմ
- մեր
- Լոխ - բոլոր
- Բարլիս կամ պարլյուս - բարի լույս
- Աքա կամ հաքու - հորաքույր
- Բիբի - մորաքույր
- Ամի - հորեղբայր
- Դայի - քեռի
- Տաքիր - ամուսնու եղբայր
- Քենի - տիկնոջ քույր
- Հաներ - աներ
- Զեմքուչ - զոքանչ
- Կիսուր - սկեսուր
- Պատրոն - կեսրայր
- Բաջանաղ - տիկնոջ քրոջ ամուսին
- Տյուզնեմ - քաղցած եմ
- Պեն - բան
- Խոխա - երեխա
- Հլևուր - ալևոր
- Կուճիր - փոքր կամ պստիկ
- Դեդո - պապիկ
- Բաբո - տատիկ
- Կնեգ - կին
- Տոռնը կամ մղակ - դուռ
- Խասյաթ - բնավորություն
- Միխիլյա կամ Մխելա - շատ
- Միկա - քիչ
- Մինը - մեկը
- Կեշ - գեշ
- Լղար կամ մաշված - նիհար
- Քաչալ - ճաղատ
- Սաղ - առողջ
- Սանդր - սանր
- Ղեյնը - եղունգ
- Ըրմակեն կամ սերուն - կարգին
- Դյուզ - ճիշտ
- Ստի - այսպիսի
- Ընդի - այնպիսի
- Լհանդի - հենց այնպես
- Հինգիդամ - ինչ իմանամ
- Հընգեր - ընկեր
- Պա հունց անիմ - Բա ինչ անեմ
- Հինչ - ինչ
- Հունց - ոնց
- Հյուր կամ Հուր - ում
- Հու - ով
- Շտեղ - որտեղ
- Վեր - որ
- Հանցու վեր - որպեսզի
- Կոզի - թեկուզ
- Ուրուգյու տյուս կկյաս միկա քաթ ։անինք - իրիկունը դուրս կգաս մի քիչ զրուցենք
- Էս փողն հինչքան հաշեվմ անմ, իվիլանմ չի - այս փողն որքան հաշվում չի ավելանում
- Խնգարում ըք, բլոգումս պեն ըմ կիրիմ - մի խանգարեք բլոգումս բան եմ գրառում
- Գուգլում հինչ ման կյաս ճարմս - Գուգլում ինչ փնտրում գտնում ես
Բնություն
[խմբագրել]- Վեղ կամ Վըղ - հող
- Իրիքնակ - Արև
- Լյուսնինգա - լուսին
- Ծյոր - ձոր
- Ճեղնը - ճյուղ
- Տակռե - արմատ
- Տիրև - տերև
- Տափ - գետին
- Ճուր - ջուր
- Փադ - փայտ
- Ծըմեռնը - ձմեռ
- Ամեռնը - ամառ
- Շոք - շուք կամ հով տեղ
- Զորտցորտ - սառը
- Կածկած - շատ տաք
- Թքուչի - գոլ
- Թոռ - անձրև
- Մրչևն, Բրջիմ - մրջյուն
- Կյուլ - գայլ
- Շոն - շուն
- Ճոտ - ճուտ
- Ղազ - սագ
- Վերցակ - աքլոր
- Կուլ - գայլ
- Չաղալ - շնագայլ
- Օղտը - ուղտ
- Միսիրի - հնդկահավ
- Ըլբաստրակ - նապաստակ
- Օխծը - օձ
- Մոկուն - մուկ
- Ծուկուն կամ ծյուկուն - ձուկ
Ժամանակ
[խմբագրել]- Վախտ - ժամանակ
- Գիրգյամոտ - շաբաթ
- Հանգուհունգ - մինչև
- Բեջիթ անել - շուտ անել
- Կանուխ - շուտ
- Կընդըկաթյուկ - մեկ-մեկ
- Քյուհնավետ - հնահոտ
- Ահետ - այսուհետ
- Մհենգ - հիմա
- Մհենգի - հենց նոր
- Սորե - այսօր
- Երեգի - երեկ
- Քշերավ - վաղ առավոտյան
- Մթեն - մութ
- Ցիրեկ - ցերեկ
- Սհաթ - ժամացույց
- Մին - մեկ
- Իրեք - երեք
- Հենգ - հինգ
- Օխտը - յոթ
- Օթ - ութ
Խոհանոց
[խմբագրել]- Փլավքամիչ - քամիչ
- Քըթöլ - գդալ
- Տէնակ - դանակ
- Թուրուն - թոնիր
- Պըրինձ - բրինձ
- Կինի - գինի
- Ծյու - ձու
- Յուղուծու - ձվաձեղ
- Թօթ - թութ
- Հուն - հոն
- Սօղան - սոխ
- Կընանչի - կանաչի
- Տըկօղէն - պնդուկ
- Ճըղօպուր - ընկույզ
- Գյավալի - սալոր
- Շավթալ - դեղձ
- Բըրանի կամ կարկաժ կամ բուբուլ - դդում
- Սըրկևուլսիրկիվիլ - սերկևիլ
- Մըհասուր - մասուր
Բայեր
[խմբագրել]- Թմաշա անել - նայել, դիտել
- Հմանչիլ - ամաչել
- Կզնվել - ջղայնանալ
- Քաթ անել - զրուցել
- Քիս ըս - գնում ես
- Կյաս ըս - գալիս ես
- Թխես ըս - խփում ես
- Ես քեզ սիրիս ըմ - ես քեզ սիրում եմ
- Հըվըտա՞ս չըս - չե՞ս հավատում
- Կենգատ անել - բամբասել
- Թարիփ անել - գովել
- Լաց ինիլ - լացել
- Ուրխանալ - ուրախանալ
- Գիդում չում - չգիտեմ
- Գիդում ում - գիտեմ
- Եշիլ - նայել
- Սկանալ - լսել
- Շաղվել - սխալվել, մոլորվել
- Տըռնըտոռնը ընգել - դռնեդուռ ընկնել
- Կըզնըվցընել - ջղայնացնել
- Դըրդըհան անել - կիսվել, դարդ պատմել
- Պար կյալ - պարել
- Եր կենալ - վեր կենալ
- Քինալ - գնալ
- Իկյալ - գալ
- Ճարել - գտնել
- Շըրըշուղ անել - փնտրել, հարցուփորձ անել
- Ման կյալ - և քայլել, և փնտրել
- Տըմանալ - դիմանալ
- Քյոմագ անել - օգնել
- Կեց տալ - հագցնել
- Ղարկել - ուղարկել
- Յեր օնել - վերցնել
- Դինջանալ - հանգստանալ
- Ամալ չի կյամ - չի ստացվում
- Ամալ ա կյամ - ստացվում է
- Զուրթնանալ - արթնանալ
- Ստակալ ա - սատկել է
- Անգուջ կալ - լսի
Այլ
[խմբագրել]- Համոթ - ամոթ
- Փիյադա - ոտքով
- Յըղեցի - Եկեղեցի
- Կիրիզմատոն կամ հանգիստարան - գերեզմանոց
- Խըբըրբիզա - լրատու
- Քըթըփըթի - քչփչոց
- Մսլըհաթ - պայմանավորվածություն
- Պրտտուս - թառս ու շիտակ
- Սմացկուն - դիմացկուն
- Պոկ - վիզ
- Քյոմագ - օգնություն
- Դոխտուր - բժիշկ
- Մագազինչիկ - խանութի վաճառող
- Ղըլմըղալ - աղմուկ
- Պարիկամ - բարեկամ
- Հըրսանեք - հարսանիք
- Պելի - քավոր
- Պիլակեն - քավորակին
- Հըրթնաքուր - հարսնաքույր
- Ախպեր - եղբայր
- Ըխպրակեն - եղբոր կին
- Հընըրտղա - աներձագ
- Փիչ - վառարան
- Հիշտ - հեշտ
- Սոտ - սուտ
- Տյուս - դուրս
- Տուսուտոռնը - ներսուդուրս
- Հետան - հետևից
- Քամակ - հետ
- Նհետ - հետ
- Մաշառ - սղոց
- Հափուռ - բուռ
- Սկի - ոչինչ
- Ղատումը - մեկ-մեկ, ոչ հաճախ
- Վեչինչ - ոչինչ
- Պըրտող - պղտոր
- Կյարմուր - կարմիր
- Սիպտակ - սպիտակ
- Կյապուտ - կապույտ
- Մինակ - մենակ
- Հլիվոր - ալևոր, ծերունի
- Կյանք - աշխարհ
- Պիրան - բերան
- Պիճուր - փոքր
- Ջնղներ - ուսեր
- Բաբաթ - նորմալ
- Համամ - բաղնիք
- Դբներ - կրունկ
- Օնջ - ժանգ
- Մըկըլմանդիլ - սարդոստայն
- Զերթուն - արթուն
- Կլոխ - գլուխ
- Անջուկ - ականջ
- Կեռեք - ատամ
- Տմտեմուկ - լինդ
- Պերան - բերան
- Աշկ - աչք
- Օնք - ունք
- Ծերք - ձեռք
- Վենը - ոտք
- Վընաման - ոտնաման
- Կըլըկոնձի - գլուխկոնծի
- Դըրբըզա - դարպաս
- Շեն - գյուղ
- Փլիքյան - աստիճաններ, սանդուղք
- Ճաղար - կապուտաչյա
- Ծմակ - անտառ
- Հըղեց - ճանապարհ
- Դոնգի - հիմար
- Ոտն - հոտ
- Յորղան - վերմակ
- Մուկլի-մանդլի - սարդոստայն
Առածներ և ասածվացքներ
[խմբագրել]- Արջը անտա՛ռումը կաշին մի ծղատի - արջը դեռ անտառում մորթին մի սկսիր բաժանել
- Բալքի դյու՛զն ալ տի՛ ա - կյանքի ճիշտն էլ այդ է