Եփութուխ:Ցորենի սև ալյուր

Վիքիգրքերյից՝ ազատ հանրագիտարանից
Սև ալյուրի կապոց

Ցորենի սև ալյուր կամ ցորենի ամբողջական ալյուր կամ ցածր կարգի ալյուրը ցորենի ալյուր է, որը պատրաստվում է ցորենի հատիկի ամբողջությունից։ Այն պարունակում է հատիկի էնդոսպերմը, թեփը և ծիլը։

[խմբագրել] Յուղայնություն

Քանի որ ծիլը բարձր յուղայնություն ունի, ցորենի սև ալյուրը ավելի շուտ է հոտում քան սպիտակ ալյուրը։ Այն սառնարանում պահելը կդանդաղեցնի այդ ընթացքը։

[խմբագրել] Կառուցվածք

Ցորենի սև ալյուրով թխվածքները ավելի մուգ և խտացած են քան սպիտակ ալյուրով թխվածքները։ Սրա պատճառն այն է, որ թեփի մասնիկները կոտրում են սնձանի հյուսվածքները՝ նվազեցնելով նրանց առաձգականությունը։

[խմբագրել] Համ

Ցորենի սև ալյուրը ուժեղ համ ունի, որը կարող է մեծապես փոխել այն ուտեստի համը, որի մեջ օգտագործվելէ։

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Շրջել կայքում
Print/export
Գործիքներ
Այլ լեզուներով