Եփութուխ:Սպաս

Վիքիգրքեր-ից
Սպաս
Կատեգորիա՝Հայկական խոհանոց
Չափաբաժին՝5 հոգի
Ժամ՝1 ժամ
Դժվարություն՝Միջին

Սպասը կամ մածունի ապուրը մածունի թեթև թթվաշությամբ ապուր է։

Բաղադրություն[խմբագրել]

Պատրաստման եղանակ[խմբագրել]

  1. Գարին 3-4 բաժակ ջրով եռացնել, և թողնել եփվի։
  2. Երբ մոտ է եփվի, կտրտած կանաչին և մանրածրած պղպեղը և սխտորը ավելացնել։
  3. Եփելուց հետո, առանձին ամանում հավկիթը, ալյուրը և աղը լցնել մածունի վրա, և լավ խառնել։
  4. Կես բաժակ ջուր լցնել մածունի վրա և դարձյալ լավ խառնել որ գունդ-գունդ չլինի։
  5. Կրակը ցածրացնել մարմանդի վրա։
  6. Քիչ-քիչ և խառնելով մածունը ավելացնել գարու վրա․ սա պիտի դանդաղ և խանռնելով արվի, որ մածունը չկտրվի։
  7. Կրակը ավելացնել բարձրի վրա և դարձյալ անընդհատ խառնել մինչև ապուրը եռա։
  8. Եռալուց հետո մի քիչ էլ խառնել և ապա հանգցնել ճրագը։
  9. Սպասը կարելի է վայելել տաք կամ սառը, ինչպես նաև մի կտոր հացով։