Եփութուխ:Հայկական սուրճ

Վիքիգրքեր-ից
(Վերահղված է Եփութուխ:Սուրճից)
Հայկական սուրճ

Հայկական սուրճն ամենօրյա ըմպելիքի տեսակ է:

Բաղադրամասեր[խմբագրել]

  • Սուրճ - մեկ թեյի գդալ ամեն հոգու համար
  • Ջուր - մեկ սրճի բաժակ ամեն հոգու համար
  • Շաքարավազ - կես թեյի գդալ ամեն հոգու համար կամ ըստ ցանկության

Պատրաստման եղանակ[խմբագրել]

Փոքր բաժակի մեջ լցրած ջուրը լցնում են ջազվեի մեջ, այնուհետև ջրի վրա ավելացնում են սուրճ և շաքարավազը, լավ խառնում, դնում կրակին և սպասում այնքան՝ մինչև որ այն եփվի: Հայկական, թրքական և պարսկական ձևերով սուրճ պատրաստելիս, այն եփված է համարվում երբ մակերեսին սկսում է հավաքվել փրփուրը՝ եռման նախաշեմին։ Այն ժամանակ անմիջապես կրակից հեռացվում է սուրճը, լցվում սրճի բաժակներում և մատուցվում։ Արաբական պատրաստման ձևում, ջազվեն ավելի երկար է կրակի վրա թողնվում մինչ սուրճը եռա և փրփուրն անցնի։