Եփութուխ:Ռուլետ

Վիքիգրքեր-ից
Ռուլետ
Կատեգորիա՝Աղանդերներ
Ժամ՝1 ժամ
Դժվարություն՝Շատ դժվար

Ռուլետը թեյի կամ սուրճի հետ վայելելու համար թխվածք է։

Բաղադրություն[խմբագրել]

Խմորի համար

Խորիզի կամ միջուկի համար

Մակերեսի քսուք

  • 1 հավկիթ, խփած
  • 1/2 թգ ջարդած զաֆրան հալեցրած կես սրճի բաժակ տաք ջրում
  • 3-4 ճգ մածուն

Պատրաստման եղանակ[խմբագրել]

  1. Խմորի բաղադրիչները առանձին խառնել մեծ թասում և ձեռքով լավ հունցել, որպեսզի հացի խմորի պես համասեռ լինի։
  2. Խորիզի բաղադրիչները առանձին խառնել մեծ թասում։
  3. Խմորը հինգ կամ վեց հավասար մասի բաժանել, և գրտնակով երկարությամբ լավ բացել, մինչ հաստությունը մոտավորապես երկու լավաշի չափ լինի։ Երկարությունն ըստ թխման սկուտեղի (անոթի) երկարության պետք է լինի։
  4. Խորիզը ևս հինգ կամ վեց մասի բաժանել (ըստ խմորի մասերի քանակի)։
  5. Ամեն խորիզի մաս բարակ շերտով լցնել մեկ խմորի մասի վրա և հարթեցնել։ Խմորի բոլոր մակերեսը կարելի է ծածկել։
  6. Խմորի երկարության մեկ ծայրից սկսելով, կամաց-կամաց գլանել և փաթաթել, մինչև մեկ գլան ստացվի՝ խորիզը ներսում փաթաթված։ Կրկնել բոլոր խմորաբաժինների հետ։
  7. Ջեռոցը նախապատրաստել՝ մինչ 400 աստիճան սանտիգրադ տաքացնելով։
  8. Երեսի քսուքի բաղադրիչները լավ իրար հետ խառնել և վրձնի օգնությամբ քսել ռուլետների վրա։
  9. Սկուտեղը կամ անոթը ձեթով պատել, ռուլետները շարել մեջը և դնել ջեռոց, և 400 աստիճան սանտիգրադով թխել։ Պետք է երբեմն ստուգել և տեղը փոխել։ Թխել 15-20 րոպե կամ մինչև երեսը կարմրի։