Եփութուխ:Թխման փոշի

Վիքիգրքեր-ից
Թխման փոշի

Թխման փոշին թթխմորային ազդակ է, որը կազմված է սոդայից և մեկ կամ ավելի թթվային աղերից, ինչպիսիք են գինեքարը կամ երկկալցիում ֆոսֆատ երկհիդրատը (dicalcium phosphate dihydrate)։ Թխման փոշու լուծման համընթաց, սոդան փոխազդում է թթուների հետ՝ տալով կարբոնի երկօքսիդ գազի պղպջակներ, որոնք մնում են իրենց շրջում գտնվող խմորում։ Թխման փոշին օգտագործվում է այն բաղադրատոմսերում, որտեղ ՓեՀաշը (pH) 7 է, կամ չեզոք է, և զուտ սոդան չէր կարողանա պղպջակներ ստեղծել։

Թխման փոշիների մեծ մասը երկակի գործողություն է կատարում, այսինքն պարունակում է երկու կամ ավելի թթվային աղեր․ մեկը՝ սենյակային ջերմաստիճանում փոխազդելու և կարբոնի երկօքսիդ ստեղծելու համար, մյուսը՝ ջեռոցում ջերմաստիճանի բարձրանալու հետ միասին փոխազդելու և պղպջակներ ստեղծելու համար։

Թխման փոշին հաճախ նրբաբլիթներում և կեքսերում էօգտագործվում։