Եփութուխ:Ադամաթուզե հաց
Վիքիգրքերյից
| Ադամաթուզե հաց | |
|---|---|
| Կատեգորիա՝ | Աղանդերներ |
| Ժամ՝ | 1 ժամ |
| Դժվարություն՝ | |
Ադամաթուզե կամ բանանով հացը համով և ոչ-շատ քաղցր աղանդեր է, որը կարելի է վայելել մեկ բաժակ թեյի կամ սուրճի հետ։ Ցորենի ամբողջական ալյուր և սրճագույն շաքարավազ օգտագործելու պարագային՝ այն նաև դիետիկ է։ Երբ տանը հայտնվում են նեխման եզրին գտնվող գերհասուն ադամաթուզներ (բանաններ), եկել է ամենալավ ժամանակը նրանց ադամաթուզե հացում օգտագործելու համար։
Բաղադրություն[խմբագրել]
- 3 կամ 4 հասունացած ադամաթուզ, ճխլված
- 1/3 բաժակ հալեցրած կարագ
- 3/4-1 բաժակ սրճագույն շաքարավազ
- 1 հավկիթ, ծեծած
- 1 թգ վանիլ
- 1 թգ սոդա
- 1 1/2 բաժակ ցորենի ամբողջական ալյուր
- մի բուռ ընկույզ
- մի քիչ աղ
Պատրաստման եղանակ[խմբագրել]
- Ջեռոցը նախապատրաստել, այն վառելով և տաքացնելով մինչ 175° Սանտիգրադ։
- Փայտե գդալով, ադամաթուզները ճխլել մեծ թասում և հետը խառնել հալեցրած կարագը։
- Ավելացնել շաքարավազը, հավկիթը, և վանիլը։ Լավ խառնել։
- Ավելացնել սոդան և աղը և խառնել։
- Ավելացնել ալյուրը և խառնել։
- Ընկուզները ձեռքերով իրար սեղմելով ջարդել և մանրացնել խառնուրդի մեջ։ Ապա մի քիչ էլ խառնել։
- Խառնուրդը լցնել կարագով պատած ջեռոցի հացի անոթում (մոտ 10x20 սմ) և ջեռոցում եփել մեկ ժամ։
- Ջեռոցից հանելիս, թողնել մի քիչ սառչի։ Ապա հանել անոթից և մատուցել շերտ-շերտ կտրելով։